ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերը վնասում են բանակցային գործընթացին. Խնդրագիր շրջանառվող բանաձևերի դեմ
2000-ին Բրյուսելում հիմնադրված Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (The European Armenian Federation for Justice and Democracy, EAFJD) խնդրագիր է տարածել Change.org կայքում` «Ոչ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ատելությամբ լի պատերազմական հռետորաբանությանը և կողմնակալությանը» անվանումով։
Խնդրագրի տեքստում տեղեկացնում են, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քվեարկության կդրվեն «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ հակահայկական զեկույցները։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համակարգային հակամարտություն է և պահանջում է խաղաղ լուծում: Դժբախտաբար ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված նախագծերը ղարաբաղյան հակամարտության հարցում նպաստում են Ադրբեջանի ներկայիս կառավարության ատելությամբ լի քաղաքականությանը: Դրանք զուրկ են ամբողջական, անկողմնակալ ուսումնասիրություններից, վնասում բանակցային գործընթացին», -նշված է խնդրագրի տեքստում:
Խնդրագրըի համար պագհանջվում է 5 հազար ստորագրություն: Այս պահի դրությամբ այն ստորագրել է ուղիղ կեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին