«Իրանի և սաուդցիների պատերազմը նավթի գինը կբարձրացնի մինչև 250 դոլար»
Ռուսական «Վեստի» լրատվական ծառայության տնտեսական բաժինը հրապարակել է վերլուծական հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությանը և դրա հնարավոր ազդեցությանը նավթի համաշխարհային գների վրա:
Ըստ ռուսական լրատվականի` այդ հակամարտությունը Մերձավոր Արևելքում իշխանություն ձեռք բերելու համար է, և երկու երկրների միջև վերջին տասնամյակում ամենալուրջ բախումն է:
Պարբերականը նկատել է, որ եթե նախկինում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող սրացումները առնվազն մի քանի դոլար ավելացնում էին նավթի գներին, ապա այժմ վերջին իրադարձությունները ոչ մի կերպ չեն ազդել նավթի համաշխարհային գների վրա: Ըստ պարբերականի` դրա պատճառն այն է, որ նավթի գլոբալ ավելցուկներն ավելի շատ են, քան ցանկացած բացասական ազդեցության սպասում, որը կարող է բարձրացնել նավթի գինը:
Ըստ պարբերականի` իրավիճակը լրիվ այլ կլինի, եթե Իրանը և Սաուդյան Արաբիան անցնեն հակամարտության ակտիվ փուլին, և տեղի ունենա ռազմական բախում:
«Սաուդյան Արաբիան, հաշվի առնելով շուրջը տեղի ունեցող իրադարձությունները և հատկապես Իրանի և Արևմուտքի միջև միջուկային գործարքը, իրեն այլևս անվտանգ չի զգում: Արդեն հիմա պատերազմ է ընթանում Եմենում և Սիրիայում, սակայն ուղղակի առճակատումը բացարձակապես այլ խնդիր կլինի», - գրում է պարբերականը:
Հրապարակման համաձայն` նման պատերազմը նավթի համաշխարհային շուկայի համար աղետալի հետևանքներ կունենա, իսկ նավթի գինը անկանխատեսելի փոփոխությունների կենթարկվի:
«Եթե Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ռազմական դիմակայություն լինի, ապա նավթի գինը կարող է որոշակի պահին գերազանցել 250 դոլարը, այնուհետև ընկնել մինչև 100 դոլար: Եթե նրանք ոչնչացնեն մատակարարումների համար անհրաժեշտ օբյեկտները, ապա մենք կարող է ականատես լինենք 500 դոլար գնին, և դա կտևի որոշակի ժամանակ` կախված այն բանից, թե որքան վնասներ են կրել այդ օբյեկտները», - այս կարծիքին է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Հոսեյն Ասկարին:
Այնուամենայնիվ, ըստ պարբերականի` այս թվերն այժմ այնքան էլ արժանահավատ չեն թվում, սակայն շատ հավանական կլինեն Իրանի և Սաուսյան Արաբիայի միջև ռազմական բախման արդյունքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան