Առաջին անգամ չէ, որ ԵԽԽՎ-ն միակողմանի կեցվածք է ընդունում. Կիրո Մանոյան
ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ անդրադարձավ ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների քննարկմանը՝ նշելով, որ առաջին անգամ չէ, երբ ԵԽԽՎ զեկույցները փայլում են հակահայությամբ և վեհաժողովը միակողմանի կեցվածք է ընդունում:
«Հայկական կողմը կարծում եմ, որ ինչ որ կարող է անել, անում է, անելու է և այստեղ կարևոր է հասարակության աջակցությունը: Ստորագրահավաք է կազմակերպվում, որի սկզբնական թիրախ է համարվել հազար հինգ հարյուրը, իսկ այն հասնելուց հետո հիմա թիրախը երկու հազար հինգ հարյուրն է»,-ասաց Մանոյանը:
Նա կարևորեց նաև Մինսկի խմբի համանախագահների դերը, ովքեր իրենց վերջին հայտարարություններում նշեցին, որ ԼՂ հարցը այլ ատյաններ տանելն անպատեհություն է. «Կարծում եմ, որ իրենք պետք է լինեն ավելի ակտիվ և իրենց դերակատարությունը ուժեղ լինի, քանի որ նման գործընթացները հարվածում են իրենց միջնորդած բանակցային գործընթացին»:
ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն կարծում է, որ հայկական պատվիրակությունը կարող է ավելի մեծ արդյունքի հասնել, եթե ավելի շատ պատգամավորների հետ աշխատի և մինչ գնալը պատվիրակության անդամների հետ աշխատանք տարվի:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կլինի բանաձևի ընդունման դեպքում, Մանոյանն ասաց՝ աշխարհի վերջը չի լինի, սակայն բացասական ազդեցություն կուենա, ինչը կխրախուսի Ադրբեջանին՝ շարունակել իր կամայական կեցվածքը:
«Անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը, եթե հարգում է իրեն, թույլ չտա, որ ծախու ապրանք դառնա Ադրբեջանի ձեռքին»,-ավելացրեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:
Անդրադառնալով ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմին, Կիրո Մանոյանը հավելեց, որ մասնավորապես Արմեն Ռուստամյանի հարցում շատ հանգիստ է, որ ինքը լիիրավ արդարացնում է իր ներկայությունն այնտեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին