
Սիրիական բանակը Լաթաքիայում կարևոր դիրքեր է ձեռք բերել
Սիրիայի կառավարական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիա նահանգի Սալմա բնակելի գոտին, որը ռազմավարական մեծ կարևորություն ունի: Հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ինչպես նշվում է, կառավարական բանակի ուժերը և նրանց աջակից քաղաքացիական բնակչությունը զբաղված են բնակելի գոտին պայթուցիկ սարքերից և այլ զինամթերքներից մաքրելով, որոնք կարող էին մնացած լինել ապստամբների նահանջելուց հետո:
Հաղորդվում է, որ բնակելի գոտին ազատագրելուն նախորդել են ռուսական օդուժի երկու օր տևած գործողությունները:
Նշվում է, որ Սալմա բնակավայրը Ասադի ռեժիմին դեմ հանդես եկող ուժերի վերահսկողության տակ էր դեռ 2012 թվականից և հանդիսանում էր վերջիններիս կենտրոնատեղին Լաթաքիա նահանգում: