«Զվարթնոցի» կլոր մասնաշենքը կքանդվի ըստ «մաստեր պլանի»
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը պարզաբանել է ՀՀ ճարտարապետների միության վարչության անդամ, ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանի այսօր տարածած հայտարարությունը՝ Երևանի քաղաքապետարանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:
Պարզաբանման մեջ նշված է. «Ճարտարապետ Անահիտ Թարխանյանի կողմից զանգվածային լրատվամիջոցներին տրամադրված հայտարարության վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված համապատասխան դիմումի և հայտի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշման 1-ին կետով հաստատված մաստեր պլանը, նույն որոշման 4-րդ կետով նախատեսված՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումների արդյունքները, ինչպես նաև կազմակերպության կողմից ներկայացված՝ ՀՀ օրենդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որով ընկերությունը պետք է իրականացնի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ընդլայման և հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում:
Միաժամանակ, հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը:
Երևանի քաղաքապետարանի կողմից վերը նշված քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են բացառապես ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին և ընթացակարգերին համապատասխան»:
Հարակից հրապարակումներ`
- ՀԽ-ում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության հարցը
- «Ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին». Անահիտ Թարխանյան
- «Զվարթնոց»-ի հին շենքի վիճակը օդի մեջ է. ճարտարապետ
- «Զվարթնոց»-ի Կլոր մասնաշենքը կընդգրկվի՞ պահպանվող հուշարձանների ցանկում, թե՞ «սև ձեռքը» կքանդի այն
- Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի»-ի Կլոր մասնաշենքը պահպանելու գործընթացով ենք գնում
- «Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին