H1N1-ից այսօր երկու մարդ է մահացել. ԱՆ
Այսօր գրիպի H1N1 ենթատեսակից (խոզի գրիպ) արձանագրվել է մահվան 2 դեպք։ Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, 60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։
«Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել։ Եվս մեկ անգամ հորդորում ենք բուժօգնության դիմել ժամանակին», -նշում են նախարարությունից:
Նշենք, գրիպի այս ենթատեսակից 3 քաղաքացի հանրապետությունում մահացել էր 2015-ի վերջին օրերին, ևս 7 մահվան դեպք գրանցվել էր այս օրերին:
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է երեխա, որի մոտ բացի քաղցկեղից հաստատվել է նաև H1N1
- Խոզի գրիպի հետևանքով ևս մեկ մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան