Դա Վրաստանի ու «Գազպրոմ»-ի ներքին հարցն է. Երվանդ Զախարյան
ՀՀ էներգետիկայի և բնական պաշաների նախարար Երվանդ Զախարյանն այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հայտարարություններին, թե Իրանը Հայաստանի տարածքով գազ կմատակարարի Վրաստանին, նշեց, որ քառակողմ բանակցությունների արդյունքում, որը տեղի ունեցավ Հայաստանում, այդ թեմայով քննարկումներ չեն եղել:
«Տեղեկացված ենք, որ Վրաստանի և «Գազպրոմ»-ի միջև բանակցություններ գնում են, կոնկրետ արդյունքների հետ կապված որևէ տեղեկատվություն այսօր չկա»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե Վրաստանը նախատեսում է վերանայել Գազպրոմի հետ պայմանագիրն ու դեպի Հայաստան իր տարածքով գազի տարանցման դիմաց հարցին, թե Վրաստանը նախատեսում է վերանայել Գազպրոմի հետ պայմանագիրն ու դեպի Հայաստան իր տարածքով գազի տարանցման համար գումար ստանալ, այլ ոչ թե բաց թողնված ծավալի 10 տոկոսը, Երվանդ Զախարյանն ասաց, որ այն Հայաստանի համար որևէ խնդիր չի առաջացնի. «Դա Վրաստանի ու «Գազպրոմ»-ի ներքին հարցն է»: