«100 բիզնես գաղտնիքներ»-ից մինչև «Մատյան ողբերգության». 2015-ին ամենաշատ վաճառված գրքերն են
Հայաստանյան գրախանութներում նախորդ տարվա ընթացքում ավելի շատ գիրք է վաճառվել, քան 2014-ին: Panorama.am-ին ասաց Հայաստանի գիրք տարածողների ասոցիացիայի նախագահ, «Բուկինիստ» ՍՊԸ տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
Նա այդ փաստը պայմանավորեց մի քանի հանգամանքով՝ նախ մեծացել է հետաքրքրությունը գրքի հանդեպ, տպագրվող գրքերն ավելի բարձրորակ են, նաև գովազդն է մեծապես նպաստել:
Խ.Վարդանյանի խոսքով, 2015-ի ընթացքում ամենաշատ վաճառված գրքերից են՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», «Գիտելիքների հանրագիտարան» (հոկտեմբերից մինչև տարեվերջ վաճառվել է 530 օրինակ), «Հարյուր փաստ» շարքի «Աշխարհի հրաշալիքները» և «Տիեզերք», Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան