Հակահայկական զեկույցները ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգից հանելու շանսեր կան. «Առավոտ»
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը «Առավոտի» հետ զրույցում ասել է, որ հակահայկական զեկույցներն ընդգրկվել են ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգի նախագծում, ուստի հարցի քննարկումը հետաձգելու, այն օրակարգ չմտցնել տարբեր ձևեր կան:
Հովհաննես Իգիթյանը նման նախադեպը հիշում է. «Շատ հարցեր են եղել, որոնք հետաձգվել են: Այստեղ մեծ դերակատարություն ունեն հանձնաժողովի, զեկուցողի տեսակետի և քաղաքական կուսակցությունների հիմնավորումները: Ի տարբերություն ՀՀ ԱԺ-ի, որտեղ օրակարգի քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում, այնտեղ մարդիկ քվեարկում են, և եթե նախապես ճիշտ աշխատես, կհասկանան՝ ինչի մասին է խոսքը, և հնարավոր է՝ արդյունք ստացվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին