Ձնաբքի հետևանքով «Բավրա» սահմանային անցակետը ժամանակավորապես փակ է
Ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ձնաբքի հետևանքով «Բավրա» սահմանային անցակետը ժամանակավորապես փակ է: Այս մասին հաղորդում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարաժաշրջաններում ձյուն է տեղում:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Աղբյուրը նշում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ: