Մահացած ծննդկանի մոտ H1N1 չի հայտնաբերվել
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում երեկ մահացած ծննդկանի մոտ լաբորատոր հետազոտությամբ գրիպի Ա տեսակի H1N1չի հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«28 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատմամբ ծննդալուծված կնոջ վիճակը տևական ժամանակ ծայրահեղ ծանր էր»,-հայտնել է նա:
Հիշեցնենք, որ 26-ամյա հղի կինը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Բժիշկների ջանքերով հաջողվել է նրան դուրս բերել կրիտիկական վիճակից: Կոնսիլիումի արդյունքում մասնագետները որոշում են կայացրել դեռևս բուժումը շարունակել դեղորայքային ճանապարհով:
Կնոջ 28 շաբաթական հղիությունն ընդհատվել էր կեսարյան հատմամբ: