Նորայր Թորոսյանն ու Արման Միքայելյանը հաղթանակներ են տոնել
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում կայացել են 2-րդ տուրի հանդիպումները:
Տղամարդկանց պայքարում Նորայր Թորոսյանը հաղթել է Լևոն Բաբուջյանին, Արման Միքայելյանը` Հովհաննես Գաբուզյանին: Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Արման Փաշիկյան-Ռոբերտ Հովհաննիսյան, Կարեն Գրիգորյան-Զավեն Անդրիասյան, Հովիկ Հայրապետյան-Տիգրան Պետրոսյան, Մանուել Պետրոսյան-Սամվել Տեր-Սահակյան պարտիաները:
Հաջորդ տուրի զույգերն են` Զավեն Անդրիասյան-Հովիկ Հայրապետյան, Հովհաննես Գաբուզյան-Կարեն Գրիգորյան, Լևոն Բաբուջյան-Արման Միքայելյան, Սամվել Տեր-Սահակյան-Նորայր Թորոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Մանուել Պետրոսյան, Տիգրան Պետրոսյան-Արման Փաշիկյան: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: