Արմեն Մուրադյանն առաջարկեց մեկ շաբաթով էլ երկարաձգել արձակուրդները
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը քիչ առաջ կառավարության նիստում առաջարկեց մեկ շաբաթով երկարացնել դպրոցական արձակուրդները: Նրա խոսքով, հիվանդացության հիմնական դեպքերը գրանցվում են 0-18 տարեկանների շրջանում:
Նիտի ընթացքին հետևող Panorama.am-ի լրագրողի փոխանցմամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԿԳ նախարարին հանձնարարեց կարգավորել այդ հարցը:
Հիշեցնենք, որ դպրոցական արձակուրդներն արդեն մեկ անգամ մեկ շաբաթով երկարաձգվել էին: Այս պահի դրությամբ երեխաները դպրոց կգնան հունվարի 25-ից:
Հունվարի 14-ի ժամը 10.00-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 144 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։