Պատասխանատու հայտարարում եմ` կառավարության կողմից սահմանված սուբսիդիաները շարունակվելու են. Զախարյան
Ոչ մի տարաձայնություն էլ չկա, էլեկտրաէներգիայի սուբսիդիաները ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են այն կարգով, ինչ կարգով որ սահմանվել է ՀՀ կառավարության կողմից: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Դիտարկմանը, թե բնակիչների կողմից դժգոհություններ կան, որ էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը չկատարելու համար էլեկտրաէներգիայի հաշվիչներն ավելի թվեր են արձանագրում, Ե.Զախարյանը արձագանքնեց. «Ճիշտ չեն ասում, ես կարող եմ գրավոր տեղեկատվություն տալ: Ես պատասխանատու հայտարարում եմ` կառավարության կողմից սահմանված կարգով սուբսիդիաները շարունակվում են և շարունակվելու են»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին