Քշիշտոֆ Պենդերեցկին Հայաստանում մասնակցելու է Երիտասարդական նվագախմբի հոբելյանական համերգին
Լեհ աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին գալու է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին, որը կայանալու է հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Համերգին մասնակցելու են փայլուն արտիստներ՝ Նարեկ Հախնազարյանը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և այլ հայ ու արտասահմանցի հայտնի երաժիշտներ»,- նշեց նա:
Համերգի ընթացքում հնչելու է նաև Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործուններից, որի ընթացքում հենց նա է ղեկավարելու նվագախումբը:
«Կարևորում եմ, որ մեր Հայաստանում ունենք տասը տարեկան կոլեկտիվ, որը դեռ շատ անելիքներ ունի, բայց այս տասը տարվա ընթացքում էլ բավականին ակտիվ գործունեություն է ծավալել»,- նշեց Ս.Սմբատյանը:
Նա նաև ասաց, որ համերգի ընթացքում լինելու է նվագախմբի անվանափոխության հետ կապված նորություն. «Ցանկություն կա, հետաքրքիր միտք կա: Պետք է ներկայացնենք նվագախմբի արդեն նոր տեսլականի կողքը ձևավորած մի նոր անվանում»:
Ս.Սմբատյանը հիշեցրեց, որ 2006 թվականի հունվարի 25-ին կայացել է նվագախմբի առաջին համերգը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան