Աշոտյան. Արձակուրդների երկարաձգման որոշումը չի տարածվում բուհերի վրա
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։ Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։ Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը»,-գրել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մուրադյանն առաջարկեց մեկ շաբաթով էլ երկարաձգել արձակուրդները
- H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք
- Նախ սպանել միջի քաղքենուն
- Աշոտ Դավիդյանց. «Սա ընդամենը սեզոնային գրիպի բարձրացում է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան