Հասարակություն 18:06 15/01/2016

Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Մայրս լսում էր Սայաթ-Նովայի երաժշտությունը և լացում»

«Panorama.am»-ը արդեն գրել է այն մասին, որ «Սովորական Ցեղասպանություն» նախագծով հրատարակման է պատրաստվում «Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայություններում» ժողովածուն, որում կներկայացվեն ներկայումս ԱՄՆ-ում բնակվող 50 փախստականների` ոճրագործության մասին վկայությունները: Այս վկայությունների հիման վրա սեղծվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը, որի ներկայացվել է մեկ տարի առաջ: «Panorama.am»-ը սկսում է ստեղծվելիք հավաքածուի գլուխների հրապարակումը, որոնք խմբագրությանը տրամադրել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Արեգակ Բագիրյան. Բաքվում բնակվում էր Նագորնայա 11-րդ փողոց, տուն 37 հասցեով:
«Ես ծնվել եմ Բաքվում «Միր» կինոթատրոնի ետևում գտնվող տանը: Այստեղից մեզ հաջողվեց փախչել 1988 թ դեկտեմբերի 3-ին` Սպիտակի երկրաշարժից հաշված օրեր առաջ: Հայրս ծնունդով Ղարաբաղից էր, Ուխտաձոր գյուղից: Իսկ մորս ցեղը հորական կողմից Կարսից էին, որտեղից իրենց ընտանիքը փախել է` փրկվելով ջարդից: Մորս Թուրքիայում մնացած և Ցեղասպանության տարիներին զոհված մորաքրոջ պատվին կոչել են Նվարդ: Մայր լսում էր Սայաթ-Նովայի երաժշտությունը և լացում…Իր հայրը վերապրել էր Ցեղասպանությունը, իսկ հետո ինքը պիտի լիներ: Հայ ժողովրդի պատմությունը կարծես կրկնվում է: Երբ հիշում եմ մորս, միշտ լացում եմ, քանի որ մեր ընտանիքում ստացվում է նման անկումային շղթա: Պապիս ես համարյա չեմ տեսել:

Փրկվելով Ցեղասպանությունից` խեղճերը տեղափոխվել էին Բաքու, իսկ նրանց բարեկամները այլ տեղեր, ով որտեղ կարող էր: Հետո իմ հայրն էր ստիպված  փախչել Բաքվից երեք դուստրերի հետ, որոնից ամենափոքրը 15 տարեկան էր…Այդ օրերին ինչ ասես, որ չենք լսել մենք այն մասին, թե ինչ էին անում ադրբեջանցիները:


Ես շատ լավ հիշում եմ այն օրը, երբ Կառավարության շենքի մոտ հանրահավաք էր ընթանում: Դա Բաքվից մեր հեռանալուց մոտ մեկ ամիս առաջ էր`1988 թ. նոյեմբերին: Կառավարության շենքի մոտ հսկայական հանրահավաք էր: Եվ բոլորը` թե՛ հրապարակում և թե՛ հեռուստացույցով գոչում էին. «Վռնդե՛ք հայերին, ոչ մի Ղարաբաղ նրանց»: Եվ հանկարծ այդ ամբողջ մոլագար ամբոխը, իսկ այնտեղ ամենաքիչը 50 հազար մարդ կար, սկսում է վանկարկել. «Մենք գնում են Արմենիքենդ»: Նրանք շարժվեցին Լենինի պողոտայով` խմբերով թեքվելով դեպի հատող փողոցներ և որոնելով հայերին:

Մեր ամբողջ ընտանիքը տանն էր, այդ թվում և մենք` երեք չամուսնացած երիտասարդ քույրեր և մեկ եղբայր: Մենք հասկանում էինք, որ նրանք գալիս են: Բոլորը գոռում, լացում էին: Հարևանները չգիտեին, թե որտեղ թաքցնեն մեզ: Եղբայրս զայրացած գոչում էր, թե թող սպանեն ինձ և հետո մտնեն տուն և շշերը լիցքվորում էր մեքենայի բենզաբակի բենզինով: Մայրս փորձում էր համոզել նրան. «Մի՛ արա դա, նրանք կսպանեն քեզ, ետ քաշվի՛ր դարպասներից»: Իսկ նա. «Ես տունս, ընտանիքս չեմ տա, թո՛ղ ինձ սպանեն»:


Անասելի աղմուկ էր, բոլորը գոռում էին: Իսկ հայրս այնքան էր վախենում իր աղջիկների համար:Մենք շատ մութ ձեղնահարկ ունեինք: Այնտեղ ոչ ոք չէր ապրում: Եվ ահա հայրս այնտեղ բարձրացրեց իր դուստրերին, ես ավագն էի, նա տվեց մեզ երեք վերմակ, երեք շիշ ջուր և երեք դանակ. «Չգիտեմ, թե որքան ժամանակ դուք ստիպված կլինեք մնալ այստեղ, գիշերը այստեղ ցուրտ է, ծածկվեք վերմակներով, լուռ նստեք, լռե՛ք, լռե՛ք… ներքև չիջնեք, քանի դեռ ես չեմ եկել»:

Ասաց, որ եթե ինքը գա, մենք գիտենք նրա ձայնը,նա` մեր անունները: Բայց եթե ուրիշ մեկը մթության մեջ բացի դուռը` պաշտպանվենք: Եթե ինքը չլինի, ուրեմն` սպանել են ներքևում: Եվ հեռացավ: Ես հիշում եմ, իմ կրտսեր քուրը, 15 տարեկան, բան չի հասկանում, նրան պետք էր հանգստացնել, իսկ մենք պետք է լռեինք: Նրա ձեռքը դողում է, դանակն է ձեռքում և նա ասում է.«Եթե հանկարծ ինչ-որ մեկը բացի դուռը…», ես ասում եմ. «Առաջինը ես կգնամ»: Դա ահավոր, ահավոր, ահավոր պահ էր…Ինչի՛ միջով մենք անցանք այդ գիշեր: Նստել այնտեղ ժամերով և չիմանալ, թե ծնողները ո՞ղջ են, թե` ոչ, եղբայրս ո՞ղջ է, թե՞ ոչ…և վախը, որ նրանք կհասնեն քեզ: Այնպիսի աղմուկ էր, գվվոց էր քաղաքում և, դրա հետ մեկտեղ, ինչ-որ մեռյալ լռություն: Բայց մեր բախտը բերեց: Այդ գիշեր քաղաք մտան զորքերը: Նրանք կանգնած էին հենց անկյունում:

Դրանից հետո հայրս անընդհատ փորձում էր հեռանալու տարբերակ գտնել: Սկզբից ուզում էր մեքենայով, բայց նրան ասացին, որ բոլոր մեծ մայրուղիները փակ են, ճանապարհներին ստուգում են փաստաթղթերը և եթե հայեր են գտնում, մեքենայի վրա բենզին են լցնում և մարդկանց ողջ-ողջ այրում:

Երբ որոշակի անդորր հաստատվեց, մենք գնացինք օդանավակայան: Մեզ արդեն մեկ էր, թե ուր փախչել, միայն փրկվեինք: Բայց հայրս ասում էր, որ ցանկանում է կյանքի մնացած հատվածը ապրել Հայաստանում: Մենք`աղջիկներս, առաջինը հեռացանք, երբ հնարավոր եղավ տոմսեր ճարել: Հետո նորից տոմսեր ճարեցինք և այսպես ամեն անգամ երկու հոգով հեռանում էինք: Մենք ինը հոգի էինք: Եղբայրս արդեն ամուսնացած էր և հղի հարսին  բոլորից շուտ` Սումգայիթյան իրադարձություններից անմիջապես հետո, ուղարկեցինք Հայաստան:

Մենք Բաքվում թողեցինք մեր ամբողջ ունեցվածքը: Փորձում էինք գոնե չնչին գնով վաճառել մեր հսկա տունը, սակայն հարևան շատ հայեր նույնպես վաճառում էին իրենց տները և ադրբեջանցիները ասում էին, թե ինչու մենք պետք է գնենք, դուք, միևնույն է, կփախչեք և այս ամենը մեզ կմնա: Մեր ընտանիքից, փառք Աստծո, ոչ ոք չտուժեց: Սակայն միևնույն է հնարավոր չէ այս ամենը հիշել առանց արցունքների: Դրանից հետո իմ ծնողները ապրեցին ընդամենը 9 տարի: Կարող էին շատ ավելի երկար ապրել, եթե չլիներ այն սթրեսը, որը նրանք ստիպված էին վերապրել` վախենալով,  թե երեխաներին կմորթեն, կվառեն, կբռնաբարեն…

Սան-Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, 2014 թ. մարտի 30»:

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հայուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվեցին շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքե



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}