Դավութօղլուին ԻՊ-ի դեմ պայքարում խանգարում են, ինչպես՝ «վատ պարողին»
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Թուրքիային խանգարում են օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորմանը, Մոսկվան կամ պետք է փոխի իր դիրքորոշումը, կամ հրաժարվի Սիրիայում գործողություններ իրակացնելուց: Այս մասին «Lenta.ru» լրատվականի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն:
«Որոշ երկրների օդային գործողությունները խոչընդոտող բնույթ են կրում: Թող նրանք կամ իրենք ոչնչացնեն ԻՊ-ին, կամ հեռանան և թողնեն, որ դա մենք իրականացնենք», - ասել է Դավութօղլուն: Պաշտոնյան նաև մեղադրել է ռուս զինվորականներին դպոցներին և հիվանդանոցներին ավիահարվածներ հասցնելու մեջ:
«Թող ոչ ոք չփորձի ԻՊ-ի դեմ պայքարի քողի տակ պատժել խաղաղ բնակիչներին և ընդդիմությանը, որպեսզի դրանով դաշտ բացվի ԻՊ-ի գործունեության համար», - ասել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները խիստ կերպով լարվել են թուրքական օդուժի կողմից նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի ոչնչացումից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան