ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների հետ կապված աշխատանքներ կատարում են և՛ արտգործնախարարությունը, և՛ ԱԺ պատգամավորները. Շ. Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Հայաստանի արտգործնախարարությունն ինչ է անում ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների հետ կապված, ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում է և՛ արտգործնախարարությունը, և՛ Ազգային ժողովի պատգամավորները:
«Իհարկե՛, մենք հասկանում ենք, որ այն հիվանդությունը, որ այնտեղ կա, ցավոք սրտի, բավականաչափ խորացված է հենց Եվրոպայի խորհրդում: Խնդիրը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր դարձել են ադրբեջանական քաղաքականության թիրախ, նրանք ամենևին մեծամասնություն չեն: Եւ խնդիրը կայանում է նրանում, որ մնացած պատգամավորերը, ովքեր մեծամասնություն են, նրանց ներգրավվել, քանի որ այն մյուս մասը միանշանակ քվեարկող է: Թե ինչքանով դա կհաջողվի, ես հիմա կանխատեսումներ չեմ կարող անել, բայց որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, դա կարող եմ միանշանակ ասել»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերը վնասում են բանակցային գործընթացին. Խնդրագիր շրջանառվող բանաձևերի դեմ
- Առաջին անգամ չէ, որ ԵԽԽՎ-ն միակողմանի կեցվածք է ընդունում. Կիրո Մանոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան