Շտայնմայեր. Գերմանիան նաև մասնակցելու է ԼՂ խնդրի կարգավորմանը
Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելու հետ կապված հայտարարել է, որ թեև այդ ամենը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, սակայն Գերմանիան մտադիր է ամրապնդել ԵԱՀԿ-ի հնարավորությունները հակամարտությունների լուծման գործում՝ այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության: Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք նաև մասնակցելու ենք Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանն ու ակտիվացնելու ենք ԵԱՀԿ առաքելությունները տեղերում»,- նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:
Վերջինիս խոսքով, եթե կա ցանկություն ԵԱՀԿ անդամ երկրների տարածքում ավելի անվտանգ միջավայր ստեղծելու, ապա դա հնարավոր է կյանքի կոչել միայն ուժերի համատեղման դեպքում:
«Ահաբեկչությունը Ստամբուլում, ճգնաժամը Մերձավոր Արևելքում և հակամարտությունն Ուկրաինայի արևելքում ցույց են տալիս, որ Գերմանիան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է բարդ ժամանակահատվածում: Ես վստահ եմ, որ հենց այժմ ԵԱՀԿ-ն մեզ անհրաժեշտ է որպես երկխոսության և վստահության ստեղծման հարթակ»,-նշել է Շտայնմայերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան