Ավագանին տեղյակ չի եղել. Բախշյանը՝ «Զվարթնոցի» կլոր մասնաշենքի մասին
«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի էստակադայի ապամոնտաժման հարցը Երևանի ավագանու նիստի ժամանակ չի քննարկվել: «Երևանի ավագանու աշխատանքը 2015 թ.-ին. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:
«Քաղաքապետի որոշում է եղել: Ավագանին տեղյակ չի եղել: Ինձ թվում է՝ կառավարության հանձնարարականն է եղել քաղաքապետին և վերջ և ինքը կայացրել է նման որոշում»,- նշեց նա:
Քննարկմանը ներկա Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Աննա Ասատրյանն ասաց, որ հարցը քննարկվել է քաղաքապետին կից քաղաքաշինության հանձնաժողովում, որտեղ ներառված են ոլորտի մասնագետներ՝ ճարտարապետներ, շինարարներ, հավելելով. ««Բարև Երևանում» կա՞ն ճարտարապետներ, շինարարներ, ովքեր մասնակցելով հանձնաժողովի նիստին, կկարողանան խելոք խորհուրդ տալ: Հարցս հռետորական է, պատասխան չեմ ակնկալում»:
Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Խմբակցությունում չկան, բայց եթե հրավիրված լինեինք, կբարձրաձայնեինք այն, ինչի մասին Հանրային խորհուրդն էր ասել, այլ մասնագետներ ու կհարցնեինք՝ ինչո՞ւ այս բոլոր կարծիքներին հակառակ քաղաքապետն այսպիսի որոշում է ուզում կայացնել: Չի եղել այդ հնարավորությունը, չենք իմացել: Եթե հրավիրեին ու ասեին, որ այդ հարցն է քննարկվում, մեզանից մեկն անպայման կլիներ»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանից նախօրեին տեղեկացրեցին, որ սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը: Երևանի քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրվել են բացառապես ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին և ընթացակարգերին համապատասխան»:
Հարակից հրապարակումներ`
- «Զվարթնոցի» կլոր մասնաշենքը կքանդվի ըստ «մաստեր պլանի»
- ՀԽ-ում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շինության պահպանության հարցը
- «Ես` որպես համալիրի հեղինակի ժառանգ, դիմելու եմ Հայաստանի և Արգենտինայի իրավապահ մարմիններին». Անահիտ Թարխանյան
- «Զվարթնոց»-ի հին շենքի վիճակը օդի մեջ է. ճարտարապետ
- «Զվարթնոց»-ի Կլոր մասնաշենքը կընդգրկվի՞ պահպանվող հուշարձանների ցանկում, թե՞ «սև ձեռքը» կքանդի այն
- Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի»-ի Կլոր մասնաշենքը պահպանելու գործընթացով ենք գնում
- «Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան