Ջակարտայում որոտացել են պայթյուններ. կան զոհեր
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի են ունեցել պայթյուներ, որոնցից մեկը հենց ՄԱԿ-ի շենքի մոտ: Այս մասին գրում է Գազտեա.ռու կայքը:
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի աշխատակիցներից մեկը տուժել է: Վերջին տվյալներով, վեց մարդ զոհվել է:
Ականատեսների տվյալներով, վեց պայթյուն է որոտացել: Պայթյունների շարքից հետո սկսվել է հրաձգություն, որին մասնակցել է 14 զինված մարդ:
Գազետա.ռու կայքը, հղում անելով Mirror-ին, գրում է, որ զինված հարձակումը հնարավոր է կազմակերպած լինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այդ մասին հայտարարել է ոստիկանությունը:
CNN- ը հաղորդում է, որ ահաբեկիչների նշանակետը հնարավոր է եղել է ոստիկանական բաժանմունքը:
Գազետա.ռու կայքը նաև գրել է, որ ներկա պահին մի քանի մարդիկ, ովքեր ներգրավված են եղել Ջակարտայում կազմակերպած պայթյունների գործում, թաքնված են կինոթատրոնում, որտեղ հնարավոր է շատ մարդիկ կան: Այս մասին հաղորդել է Aljazeera-ն: Ոստիկանները շրջապատել են շենքը: