Սենչենկո. Ռամզան Կադիրովը Ռուսաստանի խայտառակությունն է
Կրասնոյարսկի քաղաքային խորհրդի պատգամավոր Կոնստանտին Սենչենկոն Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին անվանել է «Ռուսաստանի խայտառակություն»: Այս մասին հայտնում է «asiarussia.ru» կայքը և հավելում, որ Սենչենկոյի այս հայտարարությունը պատասխանն է Կադիրովի՝ «համակարգից դուրս գտնվող ընդդիմության» վերաբերյալ հայտարարության:
Նշենք, որ Կադիրովը «համակարգից դուրս գտնվող ընդդիմության» վերաբերյալ նշել էր, որ վերջիններս փորձում են ապակայունացնել Ռուսաստանում տիրող իրավիճակը, և նրանց պետք է համարել ազգի թշնամիներ ու խստագույնս պատժել իրենց գործունեության համար:
Սենչենկոն «Facebook»-ի իր էջում գրել է, որ Կադիրովի այդ հայտարարությունը վերաբերում է նաև իրեն:
«Ահա, թե ինչ եմ ուզում ասել այդ ակադեմիկոսին և հերոսին: Ռամզան դու Ռուսաստանի խայտառակությունն ես: Դու վարկաբեկել ես ակադեմիկոսի կոչումը՝ ունենալով 3-րդ դասարանի կրթություն, կրում ես այնպիսի կոչում որին արժանի են եղել Ռուսաստանի հզորագույն ուղեղներ: Դու քեզ դասել ես Լոմոնոսովի, Մենդելեևի, Լանդաուի և այլ մեծամեծների շարքերը: Ես ունեմ երեք բարձրագույն կրթություն, այդ դիպլոմները ինձ մեծ դժվարությամբ են տրվել, ուստի ես ամաչում եմ, որ մենք ունենք այսպիսի ակադեմիկոսներ:
Դու վարկաբեկել ես Ռուսաստանի հերոսի կոչումը: Ես հիշում եմ այն ժամանակները երբ մենք այստեղ՝ Կարսնոյարսկում, օգնություն էինք հավաքում Չեչնիա մեկնող մեր տղաների համար, դու այն ժամանակ վազվզում էիր սարերով և սպանում էիր մեր տղաներին: Նրանք այսօր պառկած են հողի տակ, իսկ դու Ռուսաստանի հերոս ես»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սենչենկոն:
Նկատենք, որ Կադիրովի հայտարարությունը քննադատվել է նաև ՌԴ ՄԻՊ Էլլա Պամֆիլովան՝ հայտարարելով, որ այսպիսի արտահայտությունները ոչ միայն անմիտ են այլ նաև վնասակար: Օմբւդսմենը նաև նշել է, որ այդ հայտարարությունը պետության ղեկավարին մատուցում է «արջի ծառայություն»՝ ստվեր գցելով Ռուսաստանի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում