Առողջապահության նախարարը հանձնարարել է խստորեն հսկել ամբուլատոր և հիվանդանոցային ցանցին հատկացված դեղերի բաշխումը
ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված արագ արձագանքման հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված կանխարգելիչ և բուժական հարցերը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարը, սանիտարական նորմերի պահպանումը, ինչպես նաև ներկայացնել սահմանային անցումային կետերում հսկողության արդյունքները:
Առանձնակի կարևորվել է առկա իրավիճակից ելնելով արագ արձագանքման խմբի կողմից բժշկական կազմակերպություններ կրկնակի ուղարկված ՀՀ առողջապահության նախարարության գործող նորմատիվային փաստաթղթերի, գործելակարգերի իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողության սահմանումը:
Նախարարի հանձնարարությամբ տեղում մասնագիտական խորհրդատվության և հիվանդների բուժման ռազմավարությունը ճիշտ իրականացնելու նպատակով վարակաբանների մասնակցությամբ արագ արձագանքման խմբի անդամները կշարունակեն համայցերը Երևանի և մարզային բժշկական կազմակերպություններ: Նշենք, որ անդրադարձ է կատարվել նաև հակավիրուսային դեղերի ապահովվածության հարցին։
Հանձնարարվել է, որպեսզի խստորեն հսկվի ամբուլատոր և հիվանդանոցային ցանցին հատկացված դեղերի բաշխումը մինչև սպառող, գործընթացն ամրագրվի հաշվետվողական համակարգով և հիվանդներին տրամադրվեն բացառապես բժշկական ցուցումով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում