Սերգեյ Խաչատրյան. Մարդ պետք է գլուխը կախ գործ անի ու լինի լավագույնն իր ասպարեզում
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն առաջիկայում համերգներ է ունենալու ԱՄՆ-ում և Իսպանիայում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ջութակահարը: Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ- ում երեք համերգով (հունվարի 29-ից սկսած) հանդես է գալու Բալթիմորում՝ Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբի հետ, այնուհետև Մադրիդում: Երկու համերգներին էլ ջութակահարը կատարելու է Սիբելիուսի ջութակի կոնցերտը:
Պատասխանելով հարցին, թե աշխարհում բոլոր ոլորտներում, այդ թվում նաև դասական երաժշտության, կա մրցակցություն և արդյո՞ք երբևէ հանդիպել եք ճնշումների, խարդավանքների, Ս.Խաչատրյանն ասաց. «Մենք՝ հայերս, շատ ենք մտածում այդ մասին, որ մեզ կողքից խանգարում են, մեզ չեն սիրում, որովհետև հին ազգ ենք: Մարդ պետք է գլուխը կախ գործ անի ու լինի լավագույնն իր ասպարեզում: Մրցակցություն կա, դրանից չես կարող փախնել: Եթե ուզում ես քո կարիերայի ընթացքում բարձրանալ, իհարկե, լինելու են մարդիկ, որ չեն ցանկանա, քանի որ իրենք էլ են նույն բանի համար պայքարում: Կան ազգեր, որտեղ իրենց արվեստագետներին մի քիչ շատ են աջակցում, կան ազգեր, որտեղ աջակցությունը բարձր չի: Դա մի կողմից էլ լավ է, քանի որ եթե միայնակ ես որևէ բանի հասնում, քեզ ավելի դժվար է լինում տեղից հանել, լրիվ քոնն է, ազատ ես, որևէ մեկից կախված չես»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում