Վիրահատությունից հետո կնոջ որովայնում բժիշկները սավան են մոռացել
Պետերբուրգի Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի գինեկոլոգիայի և մանկաբարձության կլինիկայի աշխատակիցները կնոջ որովայնում սավան են մոռացել: «Դոկտոր Պիտեր»-ը տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերին, երբ հիվանդ մի կին դիմել է բուժօգնության:
Ըստ աղբյուրի, կենտրոնի աշխատակիցների ցուցմունքներով, մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Առաքելյանը որոշել է ծննդալուծումն իրականացնել օպերատիվ ճանապարհով:
«Վիրահատությունից հետո ես ուշադրություն դարձրի իմ որովայնին, որը մեծացել ու կոշտացել էր: Այդպիսին նույնիսկ հղիության ժամանակ չի եղել: Որովայնիս հատվածում շատ ցավեր էի զգում ու դիմեցի բժիշկներին», -պատմել է հիվանդը:
Ուլտրաձայնային հետազոտության (ՈւՁՀ) արդյունքներով, բժիշկները կնոջն ասել են, որ որովայնում ջրի կուտակում են նկատել ու հեմատոմա և նշանակել են հակաբիոտիկներ:
12-րդ օրը կինը դուրս է գրվել հիվանդանոցից «բավարար վիճակում»: Բժիշկները նրան խորհուրդ են տվել պահպանել դիետա, սեռական դադար, ընդունել երկաթ պարունակող դեղահաբեր ու մեկ ամիս անց կրկնակի զննման համար դիմել հիվանդանոց: Սակայն դեկտեմբերի 14-ին շտապ օգնության ծառայությունը կնոջը ծանր ցավերով հասցրել է Կիրովի անվան ռազմա-բժշկական ակադեմիա: ՈւՁՀ-ի արդյունքներով, բժիշկները նկատել են, որ կնոջ մարմինում օտար տարր կա, իսկ արդեն վիրահատելիս որովայնում հայտնաբերել են վիրահատական սեղանին դրվող սավան:
«Վիրահատությունից հետո ամուսնուս հետ գնացինք Պավլովի անվան 1-ին բժշկական կենտրոն, որպեսզի հասկանանք` ինչպես է այդ ամենը ստացվել: Ինձ մոտեցավ բժիշկ-գինեկոլոգ Մարիամ Առաքելյանը: Նա վստահեցրել է, որ չի իմանում` ինչպես է իմ որովայնում սավան հայտնվել: Ես առավել ևս բան չեմ հասկանում: Դա հո անձեռոցիկ չէ, որը կարելի է պատահաբար վիրահատության ժամանակ թողնել», -պատմել է տուժած կինը:
Կատարվածի հետքերով դատախազությունը սկսել է ուսումնասիրություններ կատարել Պետերբուրգի Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի գինեկոլոգիայի և մանկաբարձության կլինիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում