Արա Աբրահամյանից 50 մլն. դոլար են պահանջել՝ նրա «ռասկրուտկայով» զբաղվելու դիմաց. «Հրապարակ»
Արա Աբրահամյանի մոտալուտ գալուստն ակտիվացրել է որոշ շրջանակների, բացել նրա «ռասկրուտկայով» զբաղվող թիմի ախորժակը: Տեղեկություններ կան, որ թիմը, որն զբաղված է Արա Արշավիրովիչի համար մարտավարություն մշակելով, հաշվարկ է արել ու «շեֆին» մի կլորիկ հաշիվ ներկայացրել՝ մոտ 50 մլն. դոլար, որը, ըստ նրանց, կբավականացնի հայաստանյան քաղաքական դաշտում կայանալու համար։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Մինչդեռ հայտնի է, որ Արա Արշավիրովիչը ներկայումս ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Բացի դրանից, նա չի ցանկանում առանձնապես «հարայ-հրոցով», շռնդալից մուտք գործել քաղաքական ասպարեզ, որպեսզի չարժանանա իշխանությունների դատաստանին: Ամեն ինչ կամաց-կամաց, հանդարտ է արվելու»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան