ՎՏԲ-Հայաստան Բանկի հաշիվների համալրում և վարկերի մարում՝ Easy Pay և S Pay տերմինալների միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է մատուցվող ծառայությունների որակի բաձրացման ուղղությամբ և, հոգալով իր Հաճախորդների ժամանակի և հարմարավետության մասին, կատարում է հերթական քայլը Հաճախորդի կողմից իրականացվող վճարային գործարքները առավել արագ և հարմար դարձնելու համար:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, հունվարի 15-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռնվի ժամանակի իրական ռեժիմում կատարել իրենց բանկային/քարտային, ավանդային հաշիվների համալրումներն ու վարկերի մարումները Easy Pay և S Pay վճարային տերմինալների միջոցով:
Վճարումները հասանելի են 24/7 ռեժիմում` փողոցներում տեղադրված 200 S Pay տերմինալների և Easy Pay 290 տերմինալների միջոցով, որոնք տեղակայված են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:
Easy Pay վճարային տերմինալների միջոցով իրականացվող վճարումների պայմանները և սակագները.
• Համալրման նվազագույն գումար` 1,300 ՀՀ դրամ,
• Համալրման առավելագույն գումարը` 60,000 ՀՀ դրամ:
Ընդ որում` մինչև 1,300 ՀՀ դրամ մուտքագրում կատարելու դեպքում գումարն ավտոմատ կհամալրվի հաճախորդի բջջային հեռախոսահամարի հաշվեկշռին:
• Յուրաքանչյուր Վճարման միջնորդավճարը կազմում է 300 ՀՀ դրամ:
• Հաճախորդը կարող է իրականացնել 1-ից ավելի գործարքներ` յուրաքանչյուրը 60,000 ՀՀ դրամ սահմանաչափով:
• Համալրված գումարները հաշվին հասանելի են դառնում/փաստացի իրականացվում են ժամանակի իրական ռեժիմում.
. երկուշաբթիից-ուրբաթ 09:00-ից մինչև 19:00-ն;
. շաբաթ օրը` 09:00-ից մինչև 18:00-ն;
. մնացած օրերին և ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:
Արտարժութային հաշիվների համալրման դեպքում փոխարկումն իրականացվում է գործարքի հաշվեգրման (քաղվածքում արտացոլման) պահին Բանկում անկանխիկ գործարքների համար գործող փոխարժեքով: