Քաղաքական 21:15 15/01/2016 Տարածաշրջան

«Խավիարային քաղաքականության վե՞րջը». El Confidencial-ի անդրադարձը Ադրբեջանին

Իսպանական «El Confidencial» պարբերականը հունվարի 14-ին հրապարակել է «Խավիարային քաղաքականության վե՞րջը» վերտառմամբ մի ծավալուն հոդված, որի հեղինակը՝ Դանիել Իրիարտեն, հանգամանորեն անդրադարձել է Ադրբեջանի ներկայիս տնտեսական և քաղաքական իրավիճակին:

Հոդվածի սկզբում հեղինակը անդրադարձել է նավթի գների անկման հետևանքով նավթից խիստ կախում ունեցող ադրբեջանական տնտեսության կրած վնասներին, ինչպես նաև՝ ադրբեջանական «մանաթ»-ի  կտրուկ արժեզրկմանը: Հոդվածագիրն արձանագրել է, որ ադրբեջանական տնտեսության մուտքերի իննսուն տոկոսը կախված է նավթագազային արդյունաբերությունից:

«Եթե նավթի գինը չբարձրանա, ապա 2016 թվականին կավելանա Ալիևի ռեժիմի անվստահությունն իր ուժերի նկատմամբ և հնարավոր է, որ առավել անհանդուրժողական վերաբերմունք ցուցաբերվի ցանկացած տեսակի ընդդիմության կամ ներքին քննադատության նկատմամբ«,-նշվում է հոդվածում:

Ըստ հեղինակի տվյալների՝ տնտեսական պայմանների վատթարացման հետևանքով, Ադրբեջանը նախատեսում է փակել իր դեսպանությունները և առևտրային գրասենյակները Կոլումբիայում, Ուրուգվայում և Կուբայում, ինչպես նաև պատվո-հյուպատոսությունները Ջենովայում, Բրատիսլավայում, Սանտա Ֆեում և Խարկովում: Նաև, անորոշ ժամանակով, հետաձգվել է դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Թայլանդում, Աֆղանստանում, Իրաքում և Օմանում:

Հոդվածագրի համոզմամբ՝ տնտեսական դեֆիցիտը կարող է նաև մեծ ազդեցություն ունենալ «խավիարային դիվանագիտության» վրա, այլ կերպ ասած՝ հանրային հարաբերություններում (PR) նավթադոլարների այն ահռելի ներդրումը, որն իրականացնում է Իլհամ Ալիևի ռեժիմը իր իմիջը «մաքրելու» համար, որն ըստ բազում աղբյուրների, ինչպիսիք են օրինակ՝ Transparency International-ը և Human Rights Watch-ը, համարվում է աշխարհում ամենակոռումպացվածներից և ռեպրեսիվներից մեկը:

Հոդվածի երկրորդ մասի համաձայն, այդուհանդերձ Ադրբեջանի PR քարոզարշավներն արձանագրել են որոշ հաջողություններ, ինչպիսիք են, ասենք, Եվրատեսիլ 2012-ը, կամ անցած ամառվա Եվրոպական խաղերը: Սակայն, որպեսզի խուսափի երկրի վիճակի մասին «անհարմար»  գնահատականներից, Ալիևի ռեժիմն արգելել էր Amnesty International-ի ներկայացուցիչների և The Guardian-ի թղթակիցների մուտքն Ադրբեջան: Այս տարի Բաքուն կփորձի կրկնել իր «հաջողությունները» հյուրընկալելով  Ֆորմուլա 1-ի եվրոպական Gran Prix-ն:

Միայն ԱՄՆ-ում նախորդ մի քանի տարիների ընթացքում, PR նպատակներով,   ադրբեջանական կառավարությունը ծախսել է միլիոնավոր դոլարներ: Այդ ամենը կարգավորում է հիմնականում «Ադրբեջան-Ամերիկա ալիանս»-ը, որը թեպետ համարվում է նոմինալ անկախ մարմին, սակայն բոլորի համար պարզ է, որ այն գործնականում գործում է, որպես  Ալիևի ռեժիմի լոբբիստ:

Նմանատիպ մի կազմակերպություն է Ադրբեջանի եվրոպական միությունը, որի գլխամասը գտնվում է Լոնդոնում: Այս երկու կազմակերպությունները ղեկավարվում են, համապատասխանաբար,  Անար Մամմադովի և Տալե Հեյդարովի կողմից: Վերջիններս հանդիսանում են տրանսպորտի նախարարի և արտակարգ իրավիճակների նախարարների զավակները: Համաձայն Բաքվում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական խողովակների, որոնք հայտնվել են Վիքիլիքսում, «այս կազմակերպությունները ներկայանում են որպես պրոմոցիայով զբաղվող անկախ խմբեր, սակայն այն կետերը, որոնք նրանք առաջ են մղում, հիմնականում և մեծապես արտացոլում են Ադրբեջանի կառավարության նպատակները և շահերը»:

Ադրբեջանցի պաշտոնյաներն հենց իրենք, այս քաղաքականությունն անվանում են «խավիարային դիվանագիտություն»: Այն իրականացվում է նվերների, «մատուցած ծառայությունների դիմաց վճարումների», ինչպես նաև ձկնկիթների, մետաքսե գորգերի, ոսկե և արծաթե իրերի, խմիչքների, կամ պարզապես՝ փողի նվիրատվության տեսքով:

Վերոնշյալ եզրույթը, ինչքան էլ որ զարմանալի է,  կիրառելի է նաև Եվրոպայի խորհրդի դեպքում, որի որոշ անդամների դիրքորոշումները տարօրինակ կերպով համընկնում են պաշտոնական Բաքվի տեսակետներին, իսկ որոշ դեպքերում էլ, նրանք՝ դառնում են այդ տեսակետների տարածողն ու պաշտպանը:

Հոդվածը եզրափակվում է Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ահագնացող ոտնահարումների և քաղաքական ձերբակալումների հանգամանալից նկարագրով: Հոդվածագիրը ամփոփում է, որ չնայած այս ամենին, շատ եվրոպական պետություններ ձև են անում թե տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, եզրակացնելով, որ դրա միակ պատճառն այն է, որ իրականում այսօր ոչ ոք չի ուզում նոր ճգնաժամ, նոր լարվածություն, կամ նոր Լիբիա, Սիրիա:

 

Լուսանկարը` «El Confidencial-ի»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am
11:31
Այո, և կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
«Երեք տարի է ամեն նախաձեռնող նիստից հետո այս հարցը քննարկվում է»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների վնասը նախնական հաշվարկներով ավելացել է՝ հասնելով 250-275 միլիարդ դոլարի։ «Գազետա ռու»-ն գրում է,...
Աղբյուր` Panorama.am
11:19
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական...
Աղբյուր` Panorama.am
11:00
Մենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատանը չենք տրամադրել ծննդօգնության իրականացման որոշում. Ավանեսյան
«Մենք արձանագրել ենք «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատակիցների նամակին, հրավիրել ենք ողջ բուժանձնակազմին մեզ մոտ հասկանելու,...
Աղբյուր` Panorama.am
10:57
Սուրեն Սարգսյան. Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը
Քաղաքագետ Սուրեն Սարգսյաը, որ քաջատեղյակ է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությանը, անդրադարձել է այսօր Վաշինգտոնում ազդարարվելիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}