EurasiaNet-ը այն մասին, թե ինչ ընդհանուր մոտեցում ունեն ԱՄՆ և Հայաստանը ԼՂ շուրջ բանակցություններում
«Կոնգրեսի առաջատար մի շարք անդամներ առաջարկում են (Արցախյան) հակամարտության կարգավորմանն ուղղված քայլեր, որոնք հավանության են արժանացել Հայաստանի, բայց մերժվում են Ադրբեջանի կողմից», գրում է վերլուծաբան Ջոշուա Կուչերան EurasiaNet-ում:
«Նավթի գների անկման հետևանքով նշանակալի տնտեսական խնդիրների առջև հայտնված Ադրբեջանում ուժեղանում է քաղաքացիական բողոքի ալիքը, ինչը կարող է պատճառ դառնալ, որպեսզի Բաքուն Ղարաբաղի շուրջ պատերազմի կարգախոսի տակ մարդկանց համախմբի դրոշի շուրջ», - գրում է EurasiaNet-ի վերլուծաբանը:
«Կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության առաջատար ներկայացուցիչ Էլիոթ Էնգլը իրենց նոր առաջարկություններն են ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Նրանց առաջարկը ենթադրում է դիպուկահարների ետքաշում շփման գծի երկու կողմերից, ինչպես նաև դիտորդների և մոնիտորինգի համար նախատեսված տեխնիկական միջոցների տեղադրում սահմանին, որպեսզի հնարավոր դառնա պարզել հրադադարի ռեժիմի լուրջ խախտումների համար պատասխանատուներին», - հիշեցնում է Կուչերան, ավելացնելով, որ այս առաջարկը հավանության էր արժանացել Պետքարտուղարության և համանախագահ Ոորլիքի, ինչպես նաև հայկական լոբբիստական խմբերի կողմից:
Ադրբեջանը, սակայն, մերժել էր այս առաջարկը (ինչպես նաև հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված բոլոր նախորդ կոչերը)՝ հղում անելով ստատուս քվոյի պահպանման անթույլատրելիությանը, ինչը, Բաքվի պնդմամբ բխում է միայն հայկական կողմերի շահերից:
Հունվարի 7-ին, ինչպես տեղեկացրել էր Panorama.am-ը, ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի էր ունեցել դռնփակ քննարկում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճի և վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ:
Միջոցառմանը ելույթ էր ունեցել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով սահմանափակվել էր միայն թվիթերյան գրառմամբ՝ շնորհակալություն հայտնելով կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին քննարկումը կազմակերպելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան