Արձանագրվել է H1N1-ից ևս երկու հիվանդի մահ. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:
«Ցավով տեղեկացնում ենք, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի»,- նշված է ԱՆ տարածած հաղորդագրությունում։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ H1N1-ից Հայաստանում մահացածների թիվը հասավ13-ի:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Հնարավորինս խուսափեք զանգվածային միջոցառումների մասնակցությունից
- H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք
- Նախ սպանել միջի քաղքենուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան