Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է շեղել ներքաղաքական լարվածության նկատմամբ ուշադրությունը. Սերգեյ Մինասյան
Վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումներն իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում և Հարավային Կովկասի վրա, և Հայաստանի վրա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Հայաստանն այսօր ուղղակի և անուղղակի ներգրավված է սիրիական ճգնաժամում: Մեր երկրի վրա իր ազդեցությունն է ունենում նաև Ռուսաստան-Թուրքիա առճակատումը»,-նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Ադրբեջանին՝ Մինասյանն ասաց, որ այդ երկիրը փորձելու է շեղել ներքաղաքական լարվածության նկատմամբ ուշադրությունը՝ շփման գծում լարվածություն հրահրելով:
«Սակայն, արդյո՞ք այս վիճակում Իլհամ Ալիևը ի զորու է սկսել իրական, լայնամասշտաբ ռազմական գործողություններ, մի քիչ կասկածում եմ, քանի որ այնպիսի իրավիճակ է, երբ վերջին մի քանի ամիսների ընթացքում նրա դիրքերն ու ազդեցությունը սեփական երկրի ներսում չափազանց թուլացել է»,-նկատեց Մինասյանը: