Խոզի գրիպից մահվան 14-րդ դեպքը գրանցվեց
Այսօրվա ընթացքում խոզի գրիպի հետևանքով երեք մարդ է մահացել:
«Քիչ առաջ տեղեկություն ստացվեց մեկ այլ հիվանդի մահվան վերաբերյալ: Նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում»,-տեղեկացնում է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի:
Այսպիսով, Հայաստանում խոզի գրիպի հետևանքով մահացածների թիվը հասավ 14-ի:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետն առողջապահության նախարարին հանձնարարել է իրավիճակը պահել խիստ վերահսկողության ներքո
- Արձանագրվել է H1N1-ից ևս երկու հիվանդի մահ. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան