Լևոն Տեր-Պետրոսյանի դիագնոզը հայտնի է. «Իրավունք»
«Իրավունքը» գրել է. «ՀՀ նախկին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու օր առաջ արդեն իսկ մեկնել է ԱՄՆ՝ բուժման նպատակով, ինչի վերաբերյալ հունվարի 8-ին քննարկում էր ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Եվ թեպետ ՀԱԿԿ գրասենյակը փորձում է լռություն պահպանել հիվանդության պատճառի և իր առաջնորդի առողջական վիճակի մասին, բայց մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Լ. Տեր-Պետրոսյանի մոտ ենթաստամոքսային գեղձի սրման խնդիր է ի հայտ եկել: Ի դեպ, հավելենք նաև, որ Լ. Տեր-Պետրոսյանի առողջական վիճակով պայմանավորված՝ հետաձգվել է նրա որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի պսակադրությունը՝ Հանրայինի հեռուստահաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ, որը որոշակի շրջանակների պնդմամբ՝ պետք է կայանար այս ամսվա վերջին»: