ԱՄՆ նախագահի թեկնածուն խոստացել է հաղթանակի դեպքում դատի տալ Սնոուդենին
ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Մարկո Ռուբիոն հեռուստադեբատի ժամանակ խոստացել է, որ եթե նախագահական ընտրություններում հաղթի, դատի կտա Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Fox Business հեռուստաընկերությանը:
«Սնոուդենը դավաճան է: Եթե ես ընտրվեմ նախագահ, մենք նրան դատի կտանք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ ղեկավարության կողմից մեղադրվում է լրտեսման համար և հետապնդման մեջ է գտնվում: Ներկայումս ժամանակավոր քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում: