Սենչենկոն ներողություն է խնդրել Կադիրովից
Կրասնոյարսկի քաղաքային խորհրդի պատգամավոր Կոնստանտին Սենչենկոն հրապարակավ ներողություն է խնդրել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովից: Այս մասին հայտնում է «1prime.ru» կայքը՝ հղում անելով «Գռոզնիյ» հեռուստաընկերությանը:
Նշենք, որ Սենչենկոն Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին՝ նախորդիվ արած հայտարարության համար անվանել է «Ռուսաստանի խայտառակություն»:
«Ես ներողություն եմ խնդրում Չեչնիայի ղեկավարից: Իմ արդարացման համար ուզում եմ նշել, որ ֆեյսբուքյան գրառումը գրել եմ իմ և իմ ընկերների համար, և չեմ մտածել, որ այսպես բուռն քննարկման կվերածվի»,- «Գռոզնիյ» հեռուստաալիքի եթերում անկեղծացել է Սենչենկոն և հավելել, որ իրավունք չունի արտահայտվել Չեչնիայի հանրապետության առնչությամբ:
«Դա ուղղակի ասվել է հույզերի ազդեցության տակ և ուղղված չի եղել որևէ մեկի անձին»,- նշել է Սենչենկոն:
Պատգամավորը նաև պարզաբանել է իր հուզական արձագանքը Կադիրովի հայտարարությանը:
«Երբ ես իմ մտերիմների հետ քննարկում էի Ռամզան Կադիրովի դիրքորոշումը, երբ նա մեղադրում էր բոլոր ընդդիմադիրներին և հայտարարում, որ նրանք ազգի թշնամի են, ես շատերի ձայներում վախ նկատեցի: Մարդիկ վախենում են և չեն պատկերացնում, թե ինչպիսին կլինի իրենց ապագան»,- նշել է պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում