Նավթի գները շարունակում են նվազել
Նավթի գները վերջին օրերի բարձրացումից հետո կրկին անկում են ապրել՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացման սպասումների հետ կապված: Փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:
Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը Լոնդոնյան բորսայում կազմում է 30.4 դոլար: Ամերիկյան WTI թեթև տեսակի նավթի մեկ բարելի գինը Նյու-Յորքյան բորսայում կազմել է 30.27 դոլար:
Նավթի գինը վերջին անգամ 30 դոլարի մակարդակում եղել է 12 տարի առաջ:
Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ երկիրը նախատեսում է առաջիկա 6 ամիսների ընթացքում նավթի արդյունահանումը ավելացնել 1մլն բարելով: