Նույն հիվանդությամբ բնակչության 5 տոկոսի վարակվելու դեպքում նոր հայտարարվում է համաճարակ. Անդրանիկ Ոսկանյան
H1N1 վիրուսի վերաբերյալ ոչ թե պետք է խուճապ բարձրացնել, այլ իմանալ, ինչպես պայքարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:
«Որպեսզի համաճարակ լինի, պետք է բնակչության 5 տոկոսը վարակված լինի տվյալ հիվանդությամբ: Գրիպը վիրուսային հիվանդություն է, որն ունի սահմանափակում և որի մեջ մտնում են A, B, C խմբերը»,-ասաց թոքաբանը:
Նա նշեց, որ հիվանդությունը տարածվում է միայն հիվանդ մարդու միջոցով, վիրուսը ունակություն ունի մարդուց դուրս ապրելու մոտ 6 ժամ:
Ըստ մասնագետի՝ հիվանդից դուրս եկած վիրուսը մյուսներին չանցնելու համար պետք է իրականացնել պրոֆիլակտիկ միջոցներ:
«Հիվանդի համար պարտադիր է անկողնային ռեժիմը: Պետք է մեկուսացնել ընտանիքի անդամներից, սենյակը օրական 2-3 անգամ պետք է օդափոխել, սենյակի իրերը մի քանի անգամ մաքրել խոնավ շորով, օգտագործել հեղուկներ և չզբաղվել ինքնաբուժությամբ»,-խորհորդ տվեց թոքաբանը՝ ընդգծելով, որ սրանք իրականացնելուց հետո պետք է անպայման դիմել բժշկի:
Անդրանիկ Ոսկանյանը նկատեց, որ հաճախ հարբուխը շփոթում են գրիպի հետ. «Հարբուխը հիվանդություն չէ, այն կարող է լինել փռշտոցի, հազի տեսքով, որը կարող է առաջանալ նույնիսկ սոխ ուտելու հետևանքով»:
Հարակից հրապարակումներ`
- H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք
- Հուշաթերթ հղիների համար
- Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները
- Աշոտ Դավիդյանց. «Սա ընդամենը սեզոնային գրիպի բարձրացում է»
- Հայաստանում սուր-շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն է. նրանցից 170-ի մոտ հաստատվել է H1N1 վիրուսը. Վահան Պողոսյան
- Պետք չէ խուճապի մատնվել, H1N1 վիրուսն այլևս չունի նախկին ագրեսիվությունը. Լիանա Թորոսյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում