Հակավիրուսային դեղերի հավելյալ քանակն արդեն բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին
Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից նշում են, ձեռքբերված «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ դեղի հավելյալ քանակն արդեն իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին` թե հիվանդանոցներին, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին:
Բժշկական ցուցումների առկայության դեպքում` բժշկի նշանակմամբ «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղը բնակչությանը տրամադրվում է անվճար:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հունվարի 12-ից հանրապետության մարզային և քաղաքային բոլոր բժշկական հաստատություններին բաշխվել է որպես մարդասիրական օգնություն ստացված 12 անուն հակավիրուսային, հակամանրէային դեղեր և վիտամիններ, ինչպես նաև բժշկական նշանակության ապրանքներ, որոնք ևս կտրամադրվեն բնակչությանը` ըստ ցուցումների:
Հարակից հրապարակումներ`
- Նույն հիվանդությամբ բնակչության 5 տոկոսի վարակվելու դեպքում նոր հայտարարվում է համաճարակ. Անդրանիկ Ոսկանյան
- Առողջապահության նախարարը հանձնարարել է խստորեն հսկել ամբուլատոր և հիվանդանոցային ցանցին հատկացված դեղերի բաշխումը
- H1N1 վարակից արձանագրվել է մահվան 11 դեպք
- Հուշաթերթ հղիների համար
- Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները
- Աշոտ Դավիդյանց. «Սա ընդամենը սեզոնային գրիպի բարձրացում է»
- Հայաստանում սուր-շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն է. նրանցից 170-ի մոտ հաստատվել է H1N1 վիրուսը. Վահան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում