«Օսկարի» մրցանակակիր Սթիվեն Զաիլյանն աշխատում է նոր նախագծի վրա
Ամերիկահայ սցենարիստ, կինոռեժիսոր, պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը ռեժիսոր Մարտին Սկոսեզեի և սցենարիստ Չարլզ Բրանդի հետ աշխատում են «Իռլանդացին» նոր կինոյի վրա։ Այս մասին գրում ira-news.com կայքը:
Որպես «Իռլանդացին» ֆիլմի սցենար, հիմք է ծառայել Չարլզ Բրենդի «Ես լսել եմ, որ դուք տներ եք ներկում» գիրքը:
Ֆիլմում նկարահանվում են Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն, Ջո Պեշը, Բոբբի Կանավալեն։
Սթիվեն Զաիլյանն ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975)։ Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև` ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994, Օսկար մրցանակ), «Անհնարին առաքելություն» (1996, նաև` ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի բոլոր մարդիկ» (2006) և այլ ֆիլմերի սցենարներ։
Սթիվեն Զաիլյանը «Օսկարի» մրցանակակիր է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում