Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2015թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 15 475.4 հազար լիտր կոնյակ: Նախորդ տարվա համանման ցուցանիշի համեմատ կոնյակի արտադրության ծավալները նվազել են 8.6%-ով:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ օղու արտադրության ոլորտում աճ է արձանագրվել: Եթե 2014թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 8 388.7 հազար լիտր օղի, ապա 2015թ-ի 11 ամիսներին՝ 5 590.8 հազ. լիտր, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ օղու արտադրության ծավալները աճել են 0.9 տոկոսով: