Ռուսաստանում գրանցվել են խոզի գրիպի առաջին դեպքերը
Ռուսական Լիպեցկ քաղաքում գրանցվել է H1N1վարակի առաջին դեպքը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, վարակակիրները մայր ու երեխա են:
«Հիվանդությունն ի հայտ է եկել հյուրերի հետ շփվելուց երեք օր անց. այցի պահին նրանց մոտ ախտորոշված է եղել վերին շնչուղիների սուր վարակիչ հիվանդություն»,-գրում են ռուսական լրատվամիջոցները:
Ռոսպետնադզորից հայտարարել են, որ մայրն ու փոքր երեխան գրիպի դեմ պատվաստված չեն եղել:
Հայաստանում հունվարի 15-ի տվյալներով խոզի գրիպից մահացել է 13 մարդ: Հունվարի 15-ի տվյալներով սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք: