«Սառույցի թագավորները» սառցե շոու. Դիմա Բիլանը Երևան է գալիս
«Սառույցի թագավորները» համերգային ծրագիր, որը Հայաստանում պետք է անցկացվեր նախորդ տարվա նոյեմբերի 20-ին, բայց հետաձգվեց, հայ հանդիսատեսին ներկայացվելու է նոր ձևաչափով: Շոուի կազմակերպիչ «Ֆորպոստարտ» պրոդաքշնը տեղեկացնում է, որ երևանյան սառցե շոուի ընթացքում ելույթ է ունենալու նաև ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը:
«Սառույցի թագավորները» սառցե շոուն կայանալու է մարտի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Սառույցի թագավորները» շոուին մասնակցելու են օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ: Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պորֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են ձեռք բերել: Ներկաները ականատես կլինեն պրոդյուսեր Արի Զաքարյանի կողմից հատուկ հայ հանդիսատեսի համար ստեղծված ներկայացմանը: Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը և ուրիշներ:
Ծրագրում ընդգրկված են Դիմա Բիլանի ելույթը և կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի պարային ամենավառ կատարումները:
Եվգենի Պլյուշչենկոյի ելույթը կուղեկցվի շոուի հատուկ հյուր՝ էստրադային ջութակահար, երգահան, պրոդյուսեր, դերասան Էդգար Հակոբյանի նվագակցությամբ:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 20-ին նախատեսված «Սառույցի թագավորները» համերգային ծրագիրը հետաձգվել էր, քանի որ ծրագրում ընդգրկված Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ Բրայն Ժուբերը, Մարի-Պյեր Լերեն և Գիոնի Սոբատերը չէին կարող ելույթ ունենալ. նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի էին ունեցած ահաբեկչությունների, Ֆրանսիայի համար այս ծանր օրերին նրանք չէին կարող բեմ դուրս գալ:
Հարակից հրապարակումներ`
- «Սառույցի թագավորները» երևանյան համերգային ծրագիրը հետաձգվում է Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգության պատճառով
- Եվգենի Պլյուշչենկոն ցանկանում է լինել առաջինը (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում