Դավիթ Լոքյանը նախարարի պորտֆել ստանալու վառ հույսեր ունի. «Հրապարակ»
Չնայած ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի դեռևս մշուշոտ հեռանկարին, քաղաքական կուլիսներում ամենաբուռն քննարկվող թեմաներից մեկը դա է։ Մանավանդ այն հարցը, թե քանի պորտֆել և ինչ ոլորտներ են բաժին հասնելու ՀՅԴ-ին։ Պորտֆելների համար պայքարի առաջին գծում է գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը, որի որդին վարչապետի 7 խորհրդականներից մեկն է։
«Հրապարակ»-ի տեղեկություններով, նա ջերմ հարաբերություններ ունի և Սերժ Սարգսյանի, և Հովիկ Աբրահամյանի հետ, ուստիև վառ հույսեր՝ պորտֆել ստանալու։ Դավիթ Լոքյանը երեկ չի ցանկացել պատասխանել կոալիցիոն կառավարությունում իր ներկայացված լինելու հարցին՝ ասելով․ «Դրանք միայն խոսակցությունների մակարդակում են»։
«Երկրին այս պարագայում, իհարկե, պետք է կոալիցիա, ամբողջ աշխարհը լուրջ պրոբլեմների մեջ է, բնականաբար՝ նաև մեր երկիրը, և համախմբվելն ու կարողանալ ուժերը միացնել՝ դա շատ կարևոր բան է»,-հավելել է Լոքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան