Նոր պաշտոն Գորիկ Հակոբյանի համար. ՉԻ
Փետրվարի 16-ին լրանում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Եվ չնայած նրան, որ ընդամենը հաշված օրեր են մնացել Հակոբյանի՝ աշխատանքից հեռանալուն, այնուամենայնիվ, այս պահին դեռևս անուններ չեն շրջանառվում: Դեռևս հստակ չէ, թե ում է պատրաստվում հանձնել ԱԱԾ պետի պաշտոնը Սերժ Սարգսյանը:
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ԱԱԾ նոր պետի նշանակումից հետո Սերժ Սարգսյանի հրամանով ԱԱԾ-ում նոր հաստիք կստեղծվի՝ նախագահի ներկայացուցիչը ԱԱԾ-ում պայմանական անվանումով: Հենց այս պաշտոնին էլ կնշանակվի Գորիկ Հակոբյանը, որովհետև նրան այդ համակարգից դուրս որևէ մեկը չի էլ պատկերացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան