Տիգրան Սարգսյանին Մոսկվայում շքեղ բնակարան են հատկացրել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ԵՏՄ նորանշանակ «վարչապետ» Տիգրան Սարգսյանին Մոսկվայի սրտում՝ Կուտուզովյան Պողոտայում գտնվող կառավարական շենքերից մեկում տրամադրվել է շքեղ բնակարան:
«Կառավարական հենց այս շենքերում են բնակվել Խորհրդային Միության Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարներ Լեոնիդ Բրեժնևը, Յուրի Անդրոպովը, Կոնստանտին Չերնենկոն և Խորհրդային Միության այլ ղեկավարներ»:
Թերթը տեղեկացել է, որ Տիգրան Սարգսյանին Մոսկվայում նաև կառավարական առանձնատուն են տրամադրելու:
«Ի դեպ, Տիգրան Սարգսյանը միակը չէ, այս կառույցի նախարարներից յուրաքանչյուրը շքեղ բնակարան է ստանում Մոսկվայի կենտրոնում, բացառությամբ ՌԴ ներկայացուցիչների, ովքեր հիմնականում մոսկվայաբնակ են»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան