Լրագրողը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով
Նախորդ տարեվերջին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ նիստերի ընթացքում լրագրող Լիլիթ Լալայանը տեսագրել է, թե ինչպես են մի քանի պատգամավորներ քվեարկության ժամանակ միմյանց փոխարեն քվեարկել: Տեսագրությունները համապատասխան դիմումի հետ միասին լրագրողը ներկայացրել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով: Այդ մասին Panorama.am-ին ասաց հենց ինքը` լրագրողը:
Նրա պնդմամբ, 7 պատգամավորներ` ԱԺ Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից` ՀՀԿ-ից Սպարտակ Մելիքյանը, Համլետ Հարությունյանը, Կարեն Սարիբեկյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը և Արշակ Մխիթարյանը, իսկ «ԲՀ» խմբակցությունից` Բազմասեր Առաքելյանը, խախտել են պատգամավորական էթիկայի նորմերը և քվեարկել բացակա գործընկերների փոխարեն:
«Մենք գիտենք, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովը ուսումնասիրության առարկա չի դարձնում մամուլի հրապարակումները, եթե չկա համապատասխան դիմում՝ լրագրողի, քաղաքացու, կամ խմբագրության: Եվ նաև հաշվի առնելով այն, որ Էթիկայի հանձնաժողովի տարբեր նախագահներ բազմիցս հայտարարել են, որ պատգամավորների նման վարքը չեն կարող քննության առարկա դարձնել, եթե չկա համապատասխան դիմում, որոշեցի իմ ձեռքի տակ եղած փաստերը ներկայացնել հանձնաժողովին: Դրանք արտահերթ նստաշրջանի ընթացքում տարբեր նիստերին արված տեսագրություններ են, որտեղ պատգամավորները լավ տեսնում են, որ ես նկարում եմ, ձեռքով են անում ինձ, բայց հաջորդ օրը դարձյալ քվեարկում բացակա գործընկերոջ փոխարեն», -պատմեց լրագրող Լալայանը:
Նա ծրագրել է` եթե հանձնաժողովը որոշի, որ պատգամավորները խախտել են էթիկայի նորմերը, ինքը գրավոր նամակով կդիմի ԱԺ նախագահին` նրանց նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու խնդրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան