Բուրկինա Ֆասոյում գրավված հյուրանոցից ավելի քան 60 պատանդ է ազատ արձակվել
Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում ահաբեկիչների կողմից գրավված հյուրանոցից առնվազն 63 պատանդ է ազատ արձակվել: Նրանց թվում կա մոտ 33 վիրավոր: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է այդ երկրի կապի նախարարը:
Ավելի վաղ նախարարը հայտնել էր 33 պատանդի ազատ արձակման մասին, որոնց թվում եղել է նաև նախարար:
«Կան զոհեր, բայց հստակ տվյալներ չունենք: Գրոհը շարունակվում է, որին մասնակցում են Բուրկինա Ֆասոյի ուժերը՝ ֆրանսիական հատուկ ծառայության աջակցությամբ»,- հայտարարել է նախարարը:
Անհայտ անձինք նախօրեին հարձակվել են սրճարանի վրա, այնուհետև պատանդներ վերցրել Ուագադուգուի Splendid հյուրանոցում, որտեղ հաճախ մնում են արևմտյան երկրներից ներկայացուցիչներ, այդ թվում նաև ՄԱԿ-ի աշխատակիցներ:
Բուրկինա Ֆասոյի անվտանգության ուժերը սկսել են գրոհայինների կողմից գրավված հյուրանոցի գրոհը: Տեղի բուժհաստատության տվյալներով, հարձակման զոհն է դարձել առնվազն 20 մարդ, ևս 15-ը տուժել է:
Երկրի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հրշեջ ծառայությունները հայտնաբերել են մոտ 10 դի ռեստորանի դիմաց:
SITE մոնիտորինգային խմբի հաղորդմամբ, հյուրանոցի վրա հարձակումը անուղղակի իրականացրել է «Ալ-Մուրաբիտուն» խմբավորումը, որը նոյեմբերին գրավել էր հյուրանոց Մալիում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան