Սառցահարված քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել մերկ վիճակում
Արարատի մարզի Բերդիկ գյուղից «Արտաշատ» ԲԿ տեղափոխված 44-ամյա տղամարդու ձեռնաթաթերն ու ոտնաթաթերը ցրտահարված են եղել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին «Արտաշատ» ԲԿ-ից:
Հիվանդանոցից նշեցին, որ դեպքի վերաբերյալ իրենք ահազանգ ստացել են 1.02 ծառայությունից: Տղամարդը եղել է գրեթե մերկ՝ միայն վարտիքով: ԲԿ-ի բուժքույրերից մեկը մոտակա խանութից նրա համար հագուստ է գնել, հագցրել:
Ցուցաբերելով առաջին օգնություն տղամարդուն տեղափոխել են Երևան:
Բերդիկի գյուղապետ Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ իրենց դպրոցի մոտ հայտնաբերված տղամարդը գյուղի բնակիչ չէ, նրան ոչ ոք չի ճանաչում: Կասկած հայտնեց, որ տղամարդը խմած է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում