Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր առաջնորդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ վիրավորանքի համար: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին: Ընդդիմադիր գործիչը, մեկնաբանելով քրդերի դեմ ռազմական գործողությունները դատապարտող գիտնականների ձերբակալությունը, Էրդողանին դիկտատոր էր անվանել:
Թուրքիայի ղեկավարը նրան մեղադրել է բացահայտ վիրավորանքի մեջ: Թուրքիայում նախագահին վիրավորելը հանցագործություն է համարվում, որի համար կարելի է դատապարտվել մինչև չորս տարվա բանտարկության:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան